Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի խաղահրապարակի բացում
Ապրիլի 5-ին իրականացվեց մեր կողմից հերթական ֆինանսավորումը ստացած այլ ենթադրամաշնորհային ծրագրի՝ Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի խաղահրապարակի գործարկումը։
Մայիսյան համայնքի առաջին բաց խաղահրապարակը բաց է բոլոր մանուկների համար։
Մենք հավատում ենք, որ այն իսկապես երեխաների համար կլինի այն վայրը, որտեղ կկարողանան կտրվել իրականությունից և վայելել մանկությունը։
Շնորհակալություն մեր ենթադրամաշնորհառու Մարիամ Ղազարյանին իր նվիրվածության, կամքի ուժի ու ներգրավվածության համար։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այս ընթացքում աջակցել ու հավատացել են մտքի իրագործմանը։
Հիշեցնենք, որ տվյալ ծրագիրն իրականացվում է Կանանց իրավունքների տան և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Comments are closed.