Կրկին սկսում ենք մեր ավանդույթ դարձած ամենամյա երիտասարդական ճամբարի հավաքագրումը:

Ճամբարի ընթացքում նախատեսվում են․

Հանդիպումներ կին քաղաքական գործիչների, նախարարների, պատգամավորների, ակտիվիստների և առաջնորդների հետ՝ կանանց քաղաքական մասնակցության հետ կապված տարբեր թեմաների շուրջ, մասնավորապես՝ առաջնորդություն, քաղաքացիական ակտիվություն, մարդու իրավունքներ, քաղաքականություն և արշավներ, մեդիա գրագիտություն, ինքնախնամքի, անվտանգության և բարեկեցության թեմաներով։

Ծրագրին կարող եք դիմել, եթե

18-35 տարեկան եք և բնակվում եք Շիրակի մարզում,

ունեք կրթություն իրավաբանության, քաղաքագիտության և այլ հարակից ոլորտներում,

հետաքրքրված եք կանանց քաղաքական մասնակցությամբ,

ցանկություն ունեք լուծել համայնքային խնդիրներ և ներգրավվել որոշումների կայացման գործընթացներում։

Ճամբարը տեղի կունենա հուլիս ամսին։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/H2EzLfRHfaNuuHWA8։

Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 15։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 077 570 870։

Ուրախությամբ հայտնում ենք, որ այս ծրագիրն իրականացնում ենք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել սեղմելով այստեղ։

Comments are closed.