Նոյեմբերի ամսին կազմակերպության սոցիալական աշխատող Քնարիկ Սիմոնյանը Ստրասբուրգում մասնակցեց գենդերային հիմքով բռնության դեմ պայքրի համաժողովին։
Միջոցառման ընթացքում հանդիպեցին Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի, միջազգային և եվրոպական կապերի գծով փոխքաղաքապետ Վերոնիկ Բերթոլիի, Կանանց իրավունքների և գենդերահավասարության գծով փոխքաղաքապետ Քրիստել Վիդերի, ինչպես նաև կանանց իրավուքնների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրի ընթացքում Քնարիկը մասնակցեց նաև ճանաչողական այցերի՝ Ստրասբուրգի այն հասարակական կազմակերպություններում, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ և ներկայացրեց Հայաստանի և «Կանանց իրավունքների տան» փորձառությունը։
Հանդիպման նպատակն էր ստեղծել կապեր հայկական և ֆրանսիական քաղաքների միջև՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորությունների միջոցով։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.