Post Image

Երեկ հերթական կարևոր և հետաքրքիր հանդիպումն ունեցանք Արցախից տեղահանված անձանց հետ։

Կազմակերպության իրավաբան Կարինե Դավթյանը հանդիպման առաջին մասում խոսեց աշխատանքային իրավունքների, օրենսդրության և պաշտպանական մեխանիզմների մասին, ինչպես նաև աշխատանքի դիմելու, ինքնակենսագրական կազմելու և հարցազրույցին ներկայանալու հտությունների մասին։

Հանդիպման երկրորդ հատվածում հյուրընկալեցինք ՀՀ ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ստորաբաժանման ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանին, ով պատասխանեց տեղահանված անձանց հարցերին, որոնք վերաբերում էին աշխատանքային իրավունքներին, իրավական կարգավորումներին։

Կազմակերպության գործունեությանն աջակցելու համար կարող եք կատարել նվիրաբերություն մեր կայքի միջոցով` սեղմելով այստեղ։

Comments are closed.