«Աշխատանքային իրավունքներ» թեմայով դասընթաց
Այսօր մեր իրավաբան Կարինե Դավթյանը Շիրակի մարզի Թորոս գյուղում ներկայացրեց «Աշխատանքային իրավունքներ» թեման։
Խոսեցինք աշխատանքային հարաբերություններում առավել հաճախ հանդիպող խնդիրների և իրավունքների ու պարտականությունների, օրենսդրական կարգավորումների և պաշտպանական մեխանիզմների մասին, ինչպես նաև, աշխատանքային պայմանագրի ու դրա կարևորության, մոբբինգի, կրկնակի զոհականացման, սեգրեգացիայի և այլ կարևոր կետերի մասին։
Ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Ճանաչեք ձեր իրավունքները և եղեք պաշտպանված։
Comments are closed.