Աշոցք – Իրազեկման այց
Անցկացրեցինք հերթական իրազեկման հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք բռնության կանխարգելումը, առողջ և անառողջ հարաբերություններն ու կողմնորոշիչների մասին՝ ընդգծելով վերահսկողության, հոգեբանական ճնշման, անհարգալից վերաբերմունքի և բռնության տարբեր դրսևորումները։
Քննարկման ընթացքում անդրադարձանք նաև անձնական սահմանների պահպանմանը, փոխադարձ հարգանքի և վստահության կարևորությանը։
Իրազեկման նպատակն է բարձրացնել կանանց և աղջիկների գիտելիքներն ու զգոնությունը՝ նպաստելով առողջ, հարգալից և անվտանգ հարաբերությունների ձևավորմանը։
Մեր գործունեություններին աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.