Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանը՝ որպես Շիրակի մարզի ընտանեկան բռնության կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ, խոսեց մարզերում աջակցման կենտրոնների դերի, դրա կարևորության, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց համար հասանելի և պատշաճ շարունակական ծառայությունների տրամադրման կարևորության մասին։
Ընտանեկան և/կամ սեռական բռնության բախվելիս կարող եք զանգահարել Կանանց իրավունքների տան շուրջօրյա հեռախոսահամարին՝ 077 570 870 և ստանալ անվճար սոցիալական, իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություններ։
Եղեք իրազեկված և պաշտպանված։ Դուք այլևս միայնակ չեք։
*Հանդիպումները կազմակերպում է Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան։
Հանդիպումը վարեց Զարուհի Հովհաննիսյանը։
Ամբողջական հանդիպումը կարող եք դիտել այստեղ։
Comments are closed.