Աջակցություն Արցախից տեղահանված անձանց
Կանանց իրավունքների տունը սիրով տեղեկացնում է, որ Արցախից բռնի տեղահանված և Շիրակի մարզում ապաստանած անձանց կտրամադրի վաուչերներ, որի միջոցով կարող են ստանալ տաքացուցիչ, ձմեռային վերարկու կամ կոշիկ՝ կախված կարիքից։Ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր՝
-տեղահանվել են Արցախից 2023 թվականի ընթացքում և բնակվում են Շիրակի մարզում,
-ունեն նշված իրերից մեկի կամ մի քանիսի կարիքը։Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
Կազմակերպության գործունեությանն աջակցելու համար կարող եք կատարել նվիրաբերություն մեր կայքի միջոցով:
Comments are closed.