Ավարտեցինք կանանց երկամսյա վերաորակավորման դասընթացները
Կանանց երկամսյա վերաորակավորման դասընթացներն ավարտեցինք, արդյունքում ծրագրի մասնակից 30 կանայք և աղջիկներ հնարավորություն ունեցան սովորելու
խոհարարություն՝ Food Time/Ֆուդ Թայմ Գյումրիում,
վարսահարդարում, մատնահարդարում՝ ART Studio-ում,
գրաֆիկ դիզայն՝ TCO Gyumri-ում:
Ինչպես նաև կանայք և աղջիկներ մասնակցեցին բիզնես հմտությունների զարգացման դասընթացներին, որը վարեց դասընթացավար Արամ Հարությունյանը:
Ծրագրի նպատակն էր խթանել կանանց տնտեսական հզորացումը, նպաստել աշխատաշուկայում կանանց մրցակցայնության բարձրացմանն ու ներգրավվածությանը, ինչպես նաև ֆինանսական անկախության ձեռքբերմանը:
* Դասընթացն իրականացվում է GHM/ «ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Comments are closed.