Հոկտեմբեր ամսին Արցախից բռնի տեղահանված 51 ընտանիք (ընդհանուր՝ 260 անձ) ստացել են սոցիալական, իրավաբանական ու հոգեբանական խորհրդատվություններ, ինչպես նաև աշխատանք փնտրելու հարցով խորհրդատվություն, որի շնորհիվ 1 անձ ընդունվել է աշխատանքի։ Բացի այդ, կազմակերպությունը նաև 1 տեղահանված սոցիալական աշխատակցի ընդունել է աշխատանքի։
Ընտանեկան Բռնության Աջակցության Կենտրոնների Կոալիցիա անդամ Կանանց աջակցման կենտրոնի աջակցությամբ 51 ընտանիքից 32-ին տրամադրվել ենք հիգիենայի պարագաներ և վերմակներ։
Այս պահին կազմակերպությունը շարունակում է տրամադրել խորհրդատվություններ և հիգիենայի պարագաներ (մանկական և մեծահասակի տակդիրներ, կանացի միջադիրներ) Արցախից բռնի տեղահանված անձանց։
Նոր հնարավորությունների մասին կտեղեկացնենք շուտով։
Կազմակերպություն դիմելու և անհրաժեշտ ծառայություններից օգտվելու համար կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
Կազմակերպության գործունեությանն աջակցելու համար կարող եք կատարել նվիրաբերություն մեր կայքի միջոցով։
Comments are closed.