«Գենդերային բռնության և ընտանեկան բռնության հիմքերը» թեմայով իրազեկման դասընթաց
Ժպիտներով և նոր գիտելիքներով լի հանդիպումներ ԿԻՏ-ում:
Ապրիլի 19-ին և 25-ին, Կանանց իրավունքների տան իրավաբան Կարինե Դավթյանը անցակացրեց «Գենդերային բռնության և ընտանեկան բռնության հիմքերը» թեմայով իրազեկման դասընթացը։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց բռության տեսակներին, օրենսդրական կարգավորումներին և պաշտպանական մեխանիզմներին, ինչպես նաև առողջ և անառողջ հարաբերություններին։
Մասնակիցները հարց ու պատասխանների, գործնական աշխատանքների միջոցով ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։
Comments are closed.