Այսօր հյուրընկալեցինք Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության ղեկավար՝ Քնարիկ Հարությունյանին։
Քնարիկ Հարությունյանը մեր կողմից ստեղծված համայնքային ակտիվ խմբերի հետ անցկացրեց «Գենդերային խտրական պրակտիկա և օրենքներ» թեմայով դասընթացը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան գենդերային հավասարության և խտրականության դեմ պայքարի իրավական միջոցներին։
Քննարկեցին կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման կարևորությունն ու հասարակության մեջ ընդունված գենդերային կարծրատիպերը հաղթահարելու ուղիները։
Այսպիսի կրթական հանդիպումները նպաստում են տեղեկացվածության բարձրացմանն ու սոցիալական արդարության հաստատմանը մեր համայնքներում։
Այս ծրագիրն իրականացնում ենք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) համագործակցությամբ։
Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.