Այսօր Կանանց իրավունքների տան սոցիալական աշխատող և դասընթացավար Քնարիկ Սիմոնյանը վարեց «Գենդերային հիմքով ընտանեկան/սեռական բռնություն։ Առողջ հարաբերություններ։ Աջակցման կենտրոնների աշխատանքը ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ» թեմայով դասընթաց։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ կատարվեց բռնության տեսակներին, ընտանեկան բռնության առանձնահատկություններին, առողջ հարաբերությունների նկարագրին։ Այս ամենն էլ ավելի ամրապնդվեց գործնական և թիմային առաջադրանքների ու քննարկումների շնորհիվ։

Ծրագիրն իրականացնում ենք Հ․ Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ։

Եթե ցանկանում եք աջակցել  մեր գործունեությանը, կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.