Դասընթացներ Արցախից տեղահանված անձանց համար

Դեկտեմբեր ամիսը կրկին սկսել ենք արդյունավետ հանդիպումներով։
Մեր հոգեբան Լաուրա Հարությունյանն Արցախից տեղահանված անձանց հետ անցկացրեց ծնողավարման և ինքնախնամքի վերաբերյալ հանդիպումներ։
Ծնողավարման դասընթացի ընթացքում հոգեբանն անդրադարձ կատարեց ծնողավարման դրական մոտեցումներին, ծնող-երեխա փոխհարաբերությունների կարգավորման մեխանիզմներին, իսկ ինքնախնամքին վերաբերող հանդիպմանը՝ սեփական անձի ֆիզիկական և էմոցիոնալ խնամքին՝ ներկայացնելով մեխանիզմներն ու դրական ազդեցությունները։
«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Կանանց աջակցման կենտրոնի աջակցությամբ։
Comments are closed.