«ԱԳԱԹ» ՀԿ-ում Կարինե Դավթյանն այսօր վարեց դասընթաց «Ֆեմինիզմ և կանանց նկատմամբ բռնություն, տեսակներ, կանխարգելման մեխանիզմներ» թեմայով։

Անդրադարձ կատարվեց ֆեմինիզմի տեսակներին, ալիքներին և առանձնահատկություններին։ Գործնական խաղի և տեսանյութի միջոցով քննարկվեցին հասարակության մեջ արմատացած գենդերային անհավասարության դրսևորումները:

Այնուհետև խոսվեց ընտանեկան բռնության, դրա ցիկլերի և պաշտպանական մեխանիզմների մասին։ Հանդիպումն ամփոփվեց լուսացույցի կանոնի վերաբերյալ թիմային գործնական աշխատանքով։

Իսկ մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.