
Հրաշալի լուր
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագիրը, որի շրջանակներում հայտարարում է փոքր մրցույթ։
Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի թվով 140 կանանց համար անցկացվել են առաջնորդության, կանանց քաղաքական մասնակցության, քաղաքացիական ակտիվիզմի, մարդու իրավունքների, քաղաքական արշավների և համայնքային խնդիրների արդյունավետ լուծման թեմաներով դասընթացներ։ Իրականացվել է եռօրյա երիտասարդական ճամբար, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Ազգային ժողովի պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի և Շիրակի մարզպետի հետ, նաև քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազմակերպվել տեղեկատվական այցեր Շիրակի մարզպետարան, Գյումրու և Ամասիայի համայնքապետարան, նաև Հայաստանի այլ քաղաքներ՝ Էջմիածին՝ ծանոթանալու թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր համակարգում ներգրավված կին քաղաքական գործիչներին և նրանց հաջողություններին։
Հաճախ տրվող հարցեր․
Ի՞նչ ծրագրեր կարող եք ներկայացնել։
– Պարտադիր է ներկայացնել համայնքային զարգացմանն ուղղված ծրագրային գաղափարներ։ Բիզնես գաղափարներն այս ծրագրով չեն դիտարկվի։
Ովքե՞ր կարող են դիմել։
– Ենթադրամաշնորհի մրցույթին կարող են դիմել բացառապես այն անձինք, ովքեր մասնակցել են «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի նախորդ փուլերին։
Ինչպե՞ս կարող են դիմել։
– Կարող են դիմել որպես անհատ կամ որպես խումբ:
Ո՞րքան է կազմում առավելագույն գումարը։
– Նախատեսվում է տրամադրել ընդհանուր 9000 դոլար ողջ 6 ծրագրերի համար, որից յուրաքանչյուր անհատ/խումբ կստանա առավելագույնը մինչև 1500 դոլարին համարժեք դրամ։
Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/…/1bSpyy1dLnlSNqM_282osRssoIY…
Comments are closed.