Համայնքային զարգացմանն ենթադրամաշնորհներ
«Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական կողմնորոշիչ հանդիպումը Կանանց իրավունքների տան թիմի, մենթորի և ընտրված 4 ենթադրամաշնորհային ծրագրերի մասնակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փաստաթղթերի և հաշվետվությունների ներկայացման ձևաչափի, աշխատանքների իրականացման ընթացքում առաջացող խոչընդոտների հաղթահարման լուծումների մասին։
Մասնակիցների հետ կնքվեցին ենթադրամաշնորհային պայմանագրեր, ըստ որի, յուրաքանչյուր խումբ կստանա առավելագույնը մինչև 2000 դոլարին համարժեք դրամ` համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար։
Ծրագիրն իրանակացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Comments are closed.