Սիրելի բոլոր, եկել ենք հիշեցնելու, որ «Անտեսանելի ուժը» ծրագրի շրջանակներում մայիսի 24-26-ը նախատեսում ենք կազմակերպել եռօրյա ճամբար:
Ճամբարի ընթացքում ձեզ սպասվում են․
-Դասընթաց ընտանեկան և սեռական բռնության առանձնահատկությունների մասին,
-Հոգեբանական թերապիաներ՝ ինքնախնամքի, նոր միջավայրում ադապտացիայի և հուզական կայունության ձեռքբերման վերաբերյալ, ակվատիպիայի իրականացում, կավաթերապիա,
-Ֆեմինիստական ֆիլմի դիտում-քննարկում և այլ գործնական աշխատանքներ,
-Երեկոյան տաքուկ զրույցներ խարույկի ու թեյի շուրջ և այլ անակնկալներ:
Դիմել կարող են միայն Արցախից բռնի տեղահանված կանայք և աղջիկները։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 077 570 870։
*Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Կանանց Ռեսուրսային Կենտրոնի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ։
Comments are closed.