Լավ նորությունները մեզ մոտ չեն պակասում
Ուրախությամբ հայտնում ենք, որ Կանանց իրավունքների տունը շարունակում է «Հավասար հարթակի վրա» ծրագիրը նաև այս տարի, և մայիսի 12-14-ին կազմակերպում է եռօրյա ճամբար 15 կանանց և աղջիկների համար։ Ովքե՞ր կարող են դիմել․
-Շիրակի մարզում բնակվող 18-40 տարեկան կանայք և աղջիկները։
-Նրանք, ովքեր ունեն մեծ ցանկություն ինքնակրթվելու և ․խորացնելու գիտելիքներն իրավունքների պաշտպանության ոլորտում։
-Նրանք՝ ովքեր հետաքրքրված են փոքրամասնական խմբերի իրավունքներով ու նրանց առնչվող խնդիրներով։Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 01․05․2023թ․։
Ճամբարի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Կազմակերպությունը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
Ծրագիրն իրականացնում է Կանանց իրավունքների տունը` Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ:
Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է Կանանց իրավունքների տունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Շվեդիայի կառավարության տեսակետները:
Comments are closed.