Այսօր մեկնարկեցինք մեր տեղահանված կանանց հետ իրականացվող եռօրյա ճամբարը։
Առաջին օրը Կարինե Դավթյանի կողմից իրականացվեց ծանոթացումը, կազմակերպության ու ծրագրի ներկայացումն ու մասնակիցների անկնկալիքների հստակեցումը։
Այնուհետև՝ դասընթացավար Ստելլա Չանդիրյանը խոսեց «Կանանց իրավունքներ։ Ընտանեկան եւ սեռական բռնություն։ Արձագանքման մեխանիզմներ» թեմայով, որի ընթացքում մասնակիցները գործնական և թիմային աշխատանքների միջոցով փորձեցին էլ ավելի խորացնել գիտելիքները։
Օրվա երկրորդ մասում ունեցանք «Ինքնախնամքի կարեւորությունը» թեմայով դասընթաց հոգեբան Շանա Հասասյանի հետ։ Գործնական քննարկումների և խաղի շնորհիվ մասնակիցները պարզեցին, թե ինչ է ինքնախնամքն ու թե ինչու է այն կարևոր։ Հանդիպման ընթացքում նաև ունեցանք մեդիտացիոն հատված, որից հետո նկարեցին իրենց ապահով անկյունն ու կիսեցին իրենց հույզերն ու զգացմունքները։
Իսկ մեր հագեցած օրն ավարտեցինք «Սուֆրաժետ» ֆիլմի դիտում-քննարկումով, որը հիմնված է 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում կանանց շարժման պատմության վրա, որոնք պայքարում էին կանանց իրավունքների համար։
*Ծրագիրն իրականացնում ենք Կանանց Ռեսուրսային Կենտրոնի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ։Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել սեղմելով այստեղ։
Comments are closed.