Մենք կրկին եկանք ձեզ հետ ամփոփելու մեր հագեցած օրը:
Երկրորդ օրը սկսվեց Կարինե Դավթյանի կողմից նախորդ օրվա ամփոփմամբ։ Մասնակիցները խաղի միջոցով վերհիշեցին նախորդ օրը ստացած գիտելիքները, ինչպես նաև՝ սիրելի և տպավորված պահերը։
Այնուհետև մեր դասընթացավար-հոգեբան Անեթ Շամիրյանը վարեց «Նոր միջավայրում ադապտացիա։ Հուզական կայունության ձեռքբերում։ Մեխանիզմներ» թեմայով դասընթաց, որի ընթացքում տեղահանված կանայք գործնական աշխատանքների միջոցով փորձեցին հասկանալ հուզական կայունության կարևոր գործողությունները:
Օրվա առաջին մասն ամփոփվեց Կարինե Դավթյանի կողմից իրականացված թիմային աշխատանքով, որն ուղղված էր միմյանց ավելի լավ ճանաչմանն ու լիցքաթափմանը:
Օրվա երկրորդ մասում մեր հոգեբան Լաուրա Հարությունյանն անցկացրեց ակվատիպիա, որի ընթացքում մասնակիցները իրենց ընտրած երեք գույներով նկարեցին ապակու վրա, և հետո պատկերը թղթի վրա արտատպելով վերլուծեցին այն՝ գտնելով նոր բնութագրեր։
Այնուհետև, իրականացվեց տեղահանված կանանց հիմնախնդիրների ու առաջարկությունների հավաքագրումը Կարինե Դավթյանի և Սիրարփի Միքայելյանի կողմից։
*Ծրագիրն իրականացնում ենք Կանանց Ռեսուրսային Կենտրոնի և Շվեդիայի աջակցությամբ։Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել սեղմելով այստեղ։
Comments are closed.