Այսօր մեկնարկեցինք մեր քաղաքական եռօրյա ճամբարը, որի ընթացքում ներկայացրինք ծրագրի նպատակները, առկա հնարավորություններն ու հետագա անելիքները:
Այնուհետև, Լուսավոր Հայաստան Կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Միասնական սոցիալական ծառայության խորհրդական Սրբուհի Գրիգորյանը վարեց «Քաղաքացիական ակտիվիզմ եւ մարդու իրավունքներ» թեմայով հանդիպումն ու եղան վարժանքներ «Մասնակցության աստիճան» թեմայով։
Օրը շարունակեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու վարեց «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով հանդիպումը:
Իսկ մեր հագեցած օրն ավարտեցինք ճամբարի ֆասիլիտատոր Եվա Թովմասյանի հետ քննարկումով ու խաղերով։
Ուրախությամբ հայտնում ենք, որ այս ծրագիրն իրականացնում ենք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
Comments are closed.