Կանանց իրավունքների տան նախագահ/իրավաբան Կարինե Դավթյանը մայիսին մասնակցեց Եվրոպական միության այցելուների ծրագրին (EUVP).

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ ԵՄ խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի քարտուղարությունում Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով քաղաքականության խորհրդատու տիկին Պոլիքսենի Սիմանտիրակիի հետ, ինչպես նաև՝ քաղաքականության և շահերի պաշտպանության մենեջեր Անդրեա Ռայմոնդիի, նաև Շահերի պաշտպանության և Արևելյան գործընկերության ինդեքսի մենեջեր Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի քարտուղարությունում Ալեքսանդրա Սաբուի և Եվրախորհրդարանում կանանց իրավունքների հարցերով խորհրդական Դիանա Թարդինի հետ: Բացի այդ, տեղի ունեցավ հանդիպում փաստաբան Ալվարո Գոմես դել Վալլեի և Կենտրոնական Ասիայի պաշտպանության համակարգող Վերոնիկա Լապինայի հետ: Այնուհետև, հանդիպում տեղի ունեցավ բաժնի ղեկավար Զուզանա Հրուսկովայի և ադմինիստրատոր Հենրի Ալեքս Վասունգի հետ՝ Եվրոպական խորհրդարանի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի քարտուղարությունից: Եղել են նաև հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության համակարգման բաժնի, Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գործընկերների հետ, որոնց թվում էին Սոֆյա Լիման, Լենա Կարլսոնը, Ինգրիդ Բոսինը և Մալին Նիսենը: Հանդիպումները շարունակվել են նաև Հայաստանի դեսպանատան և Բրյուսելում գործող մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:

Նպատակը փորձի փոխանակումն էր, լավագույն պրակտիկայի ադապտացումն ու փոփոխության նպաստումը։

Հիշեցնենք, որ մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել սեղմելով այստեղ։

Comments are closed.