Երիտասարդական զարգացման կենտրոն-գրադարանի բացումը Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում
Ապրիլի 1-ին տեղի ունեցավ մեր կողմից ֆինանսավորված ենթադրամաշնորհառուներից մեկի՝ Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում երիտասարդական զարգացման կենտրոն-գրադարանի բացումը։
Հավատում ենք, որ գրադարանն արդյունավետորեն կօգտագործվի համայնքի բնակիչների կրթության, զարգացման և ժամանցի ապահովման նպատակով։ Հենց այսպիսի փոքրիկ քայլերի շնորհիվ է ձևավորվում բարեկեցիկ ու նորարար ապագան։
Շնորհակալ ենք մեր ենթադրամաշնորհառուներ՝ Լիլիթ Պողոսյանին, Աննա Խաչատրյանին, և բոլորին ցուցաբերած աջակցության, պատրաստակամության և նվիրումի համար։
*Տվյալ ծրագիրն իրականացվում է Կանանց իրավունքների տան և Ժողովորդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Comments are closed.