Այսօր հյուրընկալեցինք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Տաթևիկ Ստեփանյանին, ով անցկացրեց «Ջատագովությունը որպես համայնքում փոփոխությունների հասնելու միջոց» թեմայով հանդիպումն ու կիսվեց անձնական  կենսափորձով ու խոչընդոտների հաղթահարման մեխանիզմներով, որին հաջորդեց խաղ-վարժանք՝ «Առավելությունների քայլք»-ով: Վարժանքի ընթացքում դերային խաղի միջոցով մասնակիցները ցույց տվեցին հասարակության տարբեր անդամների հնարարավորություններն ու նրանց հանդիպած խոչընդոտները։

Իսկ մեր ճամբարի ֆասիլիտատոր և դասընթացավար Եվա Թովմասյանը վարեց «Արդյունավետ հաղորդակցության հիմունքներ» թեմայով դասընթացն ու օրն ամփոփեցինք թեմատիկ էքսպերիմենտով։

Ծրագիրն իրականացնում ենք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.