Երիտասարդական քաղաքական ճամբար, օր 3
Այսօր հյուրընկալեցինք ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ով անցկացրեց դասընթաց «Հաղորդակցություն, մեդիագրագիտություն և մեդիահիգիենա» թեմայով: Մասնակիցները նաև ունեցան ակտիվ ու թեմատիկ գործնական աշխատանք, իսկ օրը շարունակվեց ինքնախնամքով: Կազմակերպության հոգեբան Լաուրա Հարությունյանը վարեց «Ինքնախնամք։ Կարեւորությունը» թեմայով հանդիպումը, իրականացվեցին հողակցման և ռելաքսացիոն վարժանքներ և կավաթերապիա։
Օրն ամփոփվեց ճամբարի ֆասիլիտատոր Եվա Թովմասյանի և «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրի համակարգող Կարինե Դավթյանի հետ։
Ծրագիրն իրականացնում ենք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
Comments are closed.