Երկամսյա վերաորակավորման ծրագրի շրջանակում իրականացրել ենք երկրորդ բիզնես դասընթացը
Երկամսյա վերաորակավորման ծրագրի շրջանակում իրականացրել ենք երկրորդ բիզնես դասընթացը:
Այս անգամ խոսեցինք «Հաճախորդների ներգրավվում՝ սոցիալական ցանցերի կառավարման (SMM) միջոցով» թեմայի շուրջ։ Դասընթացավար Արամ Հարությունյանը ներկայացրել է սոցիալական ցանցերի գրագետ կառավարման կարևորությունը և առանձնահատկությունները, որոնք կօգնեն կանանց շուկայում առավել մրցունակ լինել:
Ինտերակտիվությունն ապահովելու համար՝ մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնես էջերը, այնուհետև համատեղ քննարկել ենք դրանց առավելությունները, առանձնացրել բացթողնումները:
* Դասընթացն իրականացվում է «ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Comments are closed.