Հաջողությամբ անցկացրեցինք այս տարվա մեր չորրորդ ճամբարը։
Ճամբարի սկզբում Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանը ներկայացրեց կառույցի գործունեությունն ու ծրագրի նպատակները , այնուհետև ֆասիլիտատոր Անի Կոջոյանը ներկայացրեց օրվա քննարկվելիք թեմաները։
Երկօրյա ճամբարի ընթացքում բանախոսները խոսեցին առաջնորդության, քաղաքականության և արշավների, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, հաղորդակցության, քաղաքացիական ակտիվիզմի մասին։ Ճամբարի վերջին օրվա ընթացքում հոգեբանը խոսեց ինքնախանմքի կարևորության մասին և անցկացրեց կավաթերապիա։
Ճամբարի ավարտին ֆասիլիտատոր Անի Կոջոյանն ամփոփեց արդյունքները, իսկ Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանը հանձնեց ավարտական վկայականները։
Ծրագիրն իրականցվում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ (#ՏՆԿՀ)։
Comments are closed.