Եկել ենք մեկ հայտարարություն թարմացնելու
2022 թվականից ի վեր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Կանանց իրավունքների տունն ընտրվել էր որպես Շիրակի մարզում ընտանեկան բռնության աջակցման կենտրոն։ Այս տարի կրկին վերընտրվել ենք, և այս առումով ներկայացնում ենք ընտանեկան/սեռական բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունները․
– Սոցիալական խորհրդատվություն,
– Իրավաբանական խորհրդատվություն,
– Հոգեբանական խորհրդատվություն,
– Ապաստարանի ծառայություն՝ ներառյալ կացության, սննդի և հիգիենայի պարագաների համար նախատեսված գումարը,
– Ֆինանսական աջակցություն՝ ընտանեկան բռնության հետևանքով առաջացած լուրջ առողջական խնդիրների դեպքում։
Կազմակերպության ծառայություններից օգտվելու համար կարող եք զանգահարել 077 570 870 շուրջօրյա հեռախոսահամարին։
Դուք այլևս միայնակ չեք։
Comments are closed.