«Ընտանեկան բռնություն, տեսակներն ու պաշտպանական մեխանիզմները» թեմայով իրազեկման հանդիպում Կրաշեն գյուղում
Այսօր Ախուրյան համայնքի Կրաշեն գյուղում ունեցանք իրազեկման հանդիպում՝ «Ընտանեկան բռնություն, տեսակներն ու պաշտպանական մեխանիզմները» թեմայով։
Մեր կազմակերպության նախագահ և իրավաբան Կարինե Դավթյանը խոսեց ընտանեկան բռնության առանձնահատկությունների և կանխարգելման միջոցների մասին։ Այնուհետև իրականացված գործնական աշխատանքն ավելի կիրառելի դարձրեց տեսական գիտելիքները։
Մեր հոգեբան Լաուրա Հարությունյանը պատասխանեց մասնակիցների հարցերին ծնողավարման և այլ կապակցված թեմաների վերաբերյալ։
Նշենք նաև, որ իրազեկման հանդիպումն իրականացվել է ԱՍՀՆ ծրագրի շրջանակներում։
Comments are closed.