Ընտանեկան/սեռական բռնության ենթարկված անձանց տրամադրել է ֆինանսական աջակցություն
Կանանց իրավունքների տունը Կենսական ձայներ գլոբալ գործընկերության աջակցությամբ ընտանեկան/սեռական բռնության ենթարկված անձանց տրամադրել է ֆինանսական աջակցություն՝ խիստ հրատապ առողջական խնդիրների և այլ կարիքների բավարարաման նպատակով։
2023 թվականի ընթացքում 5 կանայք և աղջիկներ ստացել են ֆինանսական աջակցություն, որից 3-ն օգտագործել են առողջական ծախսերի՝ այդ թվում վիրահատություն անելու նպատակով, իսկ մյուս 2-ը այլ հրատապ կարիքների բավարարման նպատակով։
Հիշեցնենք, որ ընտանեկան/սեռական բռնության ենթարկվելու դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 շուրջօրյա թեժ գծին և ստանալ համապարփակ ծառայություններ։
Comments are closed.