Post Image

Այս ամիս մեր հոգեբան Լաուրա Հարությունյանն անցկացրել է մանդալաթերապիա, ակվատիպիա և կավաթերապիա, որոնց մասնակցել են 57 կանայք և աղջիկներ՝ տարբեր խմբերով։

Թերապիաներն ուղղված էին նյարդահոգեկան լարվածության նվազեցմանը, վախերի ու անվստահության հաղթարմանը, որի ընթացքում ունեցել ենք նաև շատ հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ, ստեղծելով ենք ապահով տարածք՝ սեփական խնդիրներով և հույզերով կիսվելու համար։

Հոգ տարեք ձեր մասին։

«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Կանանց աջակցման կենտրոնի աջակցությամբ։

Comments are closed.