Կանանց իրավունքների տունը մշտապես կարևորում ու շեշտադրում է իր թիմի ինքնախնամքն ու բարօրությունը:

Կարևորելով թիմի հոգեկան և ֆիզիկական առողջությունը՝ քաղաքից դուրս երկօրյա ինքնախնամքին ուղղված ճամբարի ընթացքում ստեղծեցինք ապահով ու աջակցող միջավայր, անդրադարձանք հույզերին, նաև անցկացրինք ինքնախնամքի և հուզական այրման գնահատում, հստակեցրինք այրման կանխարգելման մեխանիզմներն ու լուծումները հոգեբան Սիրանուշ Դավթյանի հետ։

Այս ամենը հնարավոր դարձավ Հայաստանում կանանց հիմնադրամի շնորհիվ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերոջը։

Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.