Սիրելի բոլոր, եկավ մեր արվեստի մրցույթի համար ժյուրիների ընտրության ժամանակը։

Ուրախությամբ հրավիրում ենք կանանց իրավունքների ոլորտում փորձ ունեցող, իրավունքների պաշտպանությունն արվեստի միջոցով տեսնող հմուտ մասնագետների, որոնք իրենց մասնագիտական ներդրումը կունենան մրցույթում հաղթող աշխատանքների ընտրության գործում։

Ներկայացվող աշխատանքները լինելու են հետևյալ թեմաներով՝ գենդերային հավասարություն, կանանց քաղաքական մասնակցություն, հզորացում և առաջնորդություն, քաղաքական դաշտում կանանց առջև ծառացած մարտահրավերներ։

Խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։

Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 5

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 077 570 870

Ուրախությամբ հայտնում ենք, որ այս ծրագիրն իրականացնում ենք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Հիշեցնենք, որ մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.