Կանանց իրավունքների տունն իրականացրել է ինքնագնահատականի կարևորությունն ու ինքնախնամքի դրսևորումները կնոջ կյանքում թեմայով դասընթաց:
Ինքնագնահատականը ինքներս մեր մասին ունեցած կարծիքն է և սեփական անձը գնահատելու կարողությունը: Այն մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անձը գնահատում է սեփական կարողությունները և հմտությունները, ինչու չէ նաև թերությունները։
Այլ բան է՝ մենք իմանանք, որ արժեքավոր ենք, ընդունակ, խելացի, գեղեցիկ և այլ բան, որ զգում ենք և հաստատում այն:
Ի՞նչ է պետք բարձր ինքնագնահատական ունենալու համար, հարգել և գնահատել ինքներս մեզ և, իհարկե, սովորեցնել դիմացինին դա նույնպես անել:
Երբ ինքնագնահատականի մակարդակը բարձր է, մենք սկսում ենք կարևորել նաև ինքնախնամքը. ինքդ քեզ հարցնում ես, թե ինչի կարիք ունես, ստանում ես պատասխան և հետևում դրան:
Ինքախնամքի ամենավառ օրինակներից մեկը «ոչ» ասելն է:
Եկեք սովորենք «ոչ» ասել այն դեպքերում, երբ չենք ցանկանում կամ չեք կարող որևէ բան անել
Comments are closed.