Ուրախ ենք տեղեկացնել, որ «ՌեՍտարտ» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում բնակվող կանանց հետ անցկացրինք ինքնապաշտպանության դասընթացներ։

Դասընթացների ընթացքում ծանոթացանք ինքնապաշտպանության սկզբունքներին, կատարեցինք ֆիզիկական վարժանքներ։ Ինչպես նաև, ծանոթացանք վերբալ պաշտպանության առանձնահատկություններին և մարմնի լեզվին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր դասընթացավար Գոհար Խաչատրյանին։

Հավելենք, որ ծրագիրն իրականացնում ենք Հայաստանում կանանց հիմնադրամի հետ։

Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել սեղմելով այստեղ։

Comments are closed.