
Դասընթացավար Ստելլա Չանդիրյանն անցկացրեց Ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման դասընթացներ Շիրակի մարզի հետևյալ համայնքներում.
Հոկտեմբերի 17-ին՝ Գյումրու թիվ 19 դպրոցում,
Հոկտեմբերի 18-ին՝ Արթիկի թիվ 1 դպրոցում,
Հոկտեմբերի 19-ին՝ Ախուրյանի թիվ 1 դպրոցում,
Նոյեմբերի 2-ին՝ Մարալիկի թիվ 1 դպրոցում,
Նոյեմբերի 3-ին՝ Աշոցքի միջնակարգ դպրոցում։
Հանդիպումները շարունակվում են։ Հաջորդ հանդիպումների մասին՝ շուտով։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց բռության տեսակներին, օրենսդրական կարգավորումներին և պաշտպանական մեխանիզմներին, ինչպես նաև բռնության կանխարգելման գործում ուսուցիչների և մյուս մասնագետների դերի ու գործառույթների մասին։
«Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամ»-ի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համատեղ։
Comments are closed.