Post Image

Մեզ մոտ, ինչպես միշտ, ապրիլը ևս լի էր իրազեկման դասընթացներով։

-Ապրիլի 3-ին Նոր կյանք համայնքում հանդիպեցինք «Աշխատանքային իրավունքներ» թեմայով։
-Ապրիլի 6-ին Գյումրիում հանդիպեցինք «Աշխատանքի դիմելու հմտություններ» թեմայով։

-Ապրիլի 10-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ միասին քննարկեցինք ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորումներն ու պաշտպանական մեխանիզմները։
-Ապրիլի 17-ին Շիրակի մարզի Բավրա համայնքում Կազմակերպության իրավաբան Կարինե Դավթյանը ներկայացրեց «Ընտանեկան բռնություն» թեման։

-Օրվա շարունակությունը եղավ հոգեբան Լաուրա Հարությունյանի հանդիպումը` «Ծնողավարում» թեմայով։
Իրազեկվածությունը կօգնի կանխարգելել իրավախախտումները:


Comments are closed.