Հոգեբան Մարիաննա Փահլևանյանը խոսել է ինքնախնամքի, ինտեգրված անվտանգության և բարօրության մասին և վարել շա՜տ ակտիվ խմբային աշխատանքներ, որոնց արդյունքում կանայք և աղջիկները իրազեկվեցին սթրեսի, դեպրեսիայի, այրման, վախի, տագնապի, տրավմայի դրևորումների և ազդեցությունների մասին:
Ճամբարի մասնակիցները նաև հոգաբանական հատուկ տեխնիկաների միջոցով կարողացան ճանաչել, գնահատել սեփական անձը, կարողությունները և հմտությունները:
Մասնակիցները ճամբարի շնորհիվ ստացան դրական հույզեր, բարձր մոտիվացիա և օգտակար գիտելիքներ:
Մենք նպատակ ունենք դասընթացների միջոցով բարձրացնել ճամբարի մասնակիցների իրազեկվածությունն ու զգայունությունը, զարգացնել կարողություններն ու հմտությունները՝ փոքրամասնական խմբերի իրավունքների, պաշտպանական մեխանիզմների, առողջ ընտանեկան հարաբերությունների, աշխատանքային իրավունքների և այլ կարևոր թեմաների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել թերապիաների և ինքնախնամքի կարևորությունն անձի կյանքում:
Հրապարակումն իրականացնում է Կանանց իրավունքների տունը` Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ:
Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է Կանանց իրավունքների տունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Շվեդիայի կառավարության տեսակետները:
Comments are closed.