Խաղահրապարակ Գետք համայնքում
Այսօր, Ախուրյան համայնքի (Ախուրյանի Համայնքապետարան) ավագանու անդամների նիստի օրակարգի 18-րդ կետը վերաբերվում էր Կանանց իրավունքների տան կողմից տրամադրվող 6 ենթադրամաշնորհային ծրագրերից մեկին՝ Գետք համայնքում խաղահրապարակի կառուցմանը ներդրում ունենալուն։
Կանանց իրավունքների տունը Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ տրամադրում է ընդհանուր առմամբ 9000 դոլար համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերին, ըստ որի, յուրաքանչյուրը կստանա մինչև 1500 դոլար, որից բացի, Գետք համայնքում խաղահրապարակի կառուցման մասով ներդրում կունենա նաև Ախուրյանի խոշորացված համայնքը՝ ներդնելով 300,000 ՀՀ դրամ՝ հավելյալ խաղասարքեր գնելու նպատակով։
Comments are closed.