Ծնողավարում Թորոսգյուղում և կոլաժաթերապիա՝ Մեծ Քեթիում։
Ծնողավարման ընթացքում քննարկվեցին՝
Երեխայի հետ առողջ փոխհարաբերությունների ձևավորման,
Դրական մեթոդների,Ծնողի ինքնախնամքի կարևորության մասին:
Բաց քննարկումը ծնողների հետ հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ իրենց երեխաների կարիքները, ինչպես նաև նկատել նրբությունները սեփական վարքագծում, որոնք կարող են ազդել երեխայի հետ հարաբերությունների վրա։
Թերապիայի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստեղծագործական միջավայրում բացահայտել իրենց ներաշխարհը և արտահայտել զգացմունքները։ Կոլաժների պատրաստման գործընթացը խթանեց երևակայությունը և օգնեց տեսանելի դարձնել ներքին հույզերը։ Այսպիսի հանդիպումները նպաստում են հուզական առողջությանը և համայնքային կապերի ամրապնդմանը։
Մեր գործողություններին աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.