Կանանց իրավունքների տունը իրականացրել է գրագետ ծնողավարման դասընթաց

Այսօր 3-7 տարեկան երեխաների ծնողների համար իրականացրել ենք անցանկալի վարքի շտկմանն ուղղված դրական մոտեցումների վերաբերյալ գրագետ ծնողավարման դասընթաց:
Դասընթացի նպատակն էր ծնողների մոտ ձևավորել երեխաների անցանկալի վարքի շտկմանն ուղղված դրական մոտեցումներ և կարգավորել երեխայի վարքը` չանտեսելով նրա առանձնահատկությունները:
Կազմակերպության հոգեբան Սերինե Մարտիրոսյանը ներկայացրեց խաղեր, որոնք օգնում են անվնաս և արդյունավետ շտկել երեխայի վարքում առկա խնդիրները:
Դասընթացի ընթացքում քննարկեցինք նաև երեխայի վարքում հաճախ ծագող որոշ խնդիրների առաջացման պատճառներն ու դրանց հաղթահարման եղանակները։
Comments are closed.