Կանանց իրավունքների տունը կազմակերպել է երաժշտաթերապիա և նկարչաթերապիա
Կանանց իրավունքների տանը թերապիաները միշտ շա՜տ են լինում:
Այս անգամ մեր հոգեբանը կանանց հետ #երաժշտաթերապիա է անցկացրել, միաժամանակ մեր կամավորներն էլ թերապիային մասնակցող կանանց երեխաների համար #նկարչաթերապիա են կազմակերպել:
Երաժշտաթերապիայի նպատակը երաժշտության միջոցով անձի ինքնարտահայտումն է, ինչպես նաև ինքնաբացահայտումը: Այն հնարավորություն է տալիս մարդուն հաղթահարել հուզական խանգարումները և շտկել դրանք:
Կանանց իրավունքների տան կամավորների աջակցությամբ երեխաները հնարավորություն ունեցան ստեղծագործական ճանապարհով արտահայտել հույզերը, հանգստացնել նյարդերը և, իհարկե, բացահայտնել խնդիրները:
Comments are closed.