Կանանց իրավունքների տունը մասնակցել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին։
Նիստի ընթացքում Խորհրդում ընտրված կազմակերպությունները ներկայացրեցին իրենց գործունեության ուղղություններն ու պատրաստակամությունը, ինչպես նաև քննարկեցինք առաջիկայում Խորհրդի անելիքները:
Նիստին մասնակցել են պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Ազգային ժողովի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
*Հանդիպումն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից:
Comments are closed.