Post Image

Կանանց իրավունքների տունը մեկնարկում է եռօրյա երիտասարդական ճամբար Շիրակի մարզի երիտասարդ կանանց և աղջիկների համար, որին կարող են դիմել բոլոր 18-35 տարեկան կանայք, ներառյալ առաջին անգամ քվեարկողները, մարգինալացված խմբերի ներկայացուցիչները և այլք։

Ծրագրի նպատակն է բարելավել և նպաստել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությանը ժողովրդավարական գործընթացներում՝ երիտասարդական ճամբարի, ճանաչողական այցերի, հանրային ֆորումների և ենթադրամաշնորհներների իրականացման, ինքնակառավարվող համայնքային նախաձեռնություններում ներգրավվելու միջոցով:

Դասընթացներին հաջողությամբ մասնակցած անհատներն ու խմբերը հնարավորություն կունենան ստանալ 6 ենթադրամաշնորհներից մեկը, որը պետք է ուղղված լինի համայնքային խնդիրների արդյունավետ լուծումներին

։Ծրագրին կարող եք դիմել, եթե

🔹18-35 տարեկան եք,

🔹ունեք կրթություն քաղաքագիտության, իրավաբանության և այլ հարակից ոլորտներում,

🔹հետաքրքրված եք կանանց քաղաքական մասնակցությամբ,

🔹ցանկություն ունեք լուծել համայնքային խնդիրներ։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://docs.google.com/…/1OJxUpusM9HC6jH…/edit

Դիմելու վերջնաժամկետը՝ 29․05․2022թ․

Ի դեպ, ծրագիրը փոխհատուցում է ճանապարհածախսը և կացությունը

Ճամբարի բանախոսները կլինեն կին քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կխոսեն տարատեսակ թեմաների մասին, ինչպես կանանց քաղաքական մասնակցության, առաջնորդության, քաղաքացիական ակտիվության, մարդու իրավունքների, քաղաքական արշավների, մեդիա գրագիտության, հաղորդակցության և ադվոկացիայի ու հարակից այլ շատ կարևոր թեմաների մասին։

Ճամբարը տեղի կունենա հուլիս ամսին։

Դիմողների հետ կանցկացնենք հարցազրույցներ, սպասեք մեր զանգին

Մաղթում ենք հաջողություն։

*Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.