Կանանց իրավունքների տունը 11-15 տարեկան երեխաների համար իրականացրել է խմբային աշխատանք

Կանանց իրավունքների տան հոգեբան Լաուրա Հարությունյանը 11-15 տարեկան երեխաների համար իրականացրել է 3 մասից բաղկացած խմբային աշխատանք և անդրադարձել
անձի ուժեղ կողմերի գիտակցման զարգացմանը,
հուզակամային դրսևորումերի ճանաչմանը, դրանց արտահայտմանը, զարգացմանն ու կառավարմանը,
փոխօգնության, էմպաթիայի կարողության զարգացմանը։
Խմբային աշխատանքի նպատակն էր աջակցել դեռահասների համարժեք ինքնագնահատականի և դրական ինքնաընկալման ձևավորմանը, ինքնաճանաչմանը, ինքնաարտահայտմանը, ինչպես նաև ինքնավստահության բարձրացմանը, ինքնուրույն որոշումեր կայացնելու հմտությունների զարգացմանը:
Comments are closed.