Կանանց իրավունքների տունն իրականացրել է հեքիաթաթերապիա 6-10 տարեկան երեխաների համար
Այսօր 6-10 տարեկան երեխաների համար իրականացրել ենք հեքիաթաթերապիա, միասին ընթերցել հեքիաթներ, վերլուծել դրանք և պատկերել նկարների տեսքով:
Հեքիաթաթերապիան առանձնահատուկ նշանակություն ունի երեխայի կյանքում, այն օգնում է դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում, ինչպես նաև նպաստում է շրջակա միջավայրի հետ փոխըմբռնմանը, մտածողության և երևակայության զարգացմանը:
Հեքիաթաթերապիան հնարավորություն է տալիս հասկանալ և ընդունել սեփական անձն ու շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, բարձրացնել ինքնագնահատականը և փոխվել ցանկալի ուղղությամբ:
Comments are closed.