Կանանց իրավունքների տունն իրականացրել է ճանաչողական այցերի առաջին հանդիպումը
Այսօր իրականացրել ենք ճանաչողական այցերի առաջին հանդիպումը:
25 երիտասարդ կանայք և աղջիկներ հանդիպել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, ինչպես նաև մարզպետարանի տարբեր ստորաբաժանումներում աշխատող կին ղեկավարների և այլ ներկայացուցիչների հետ:
Ճանաչողական այցերի մասնակիցները բարձրաձայնել են համայնքային տարատեսակ խնդիրներ, ինչպես օրինակ՝ տրանսպորտի ծանրաբեռնվածություն, փողոցաշինություն, ոռոգման և խմելու ջրերի հետ կապված հարցեր, համայնքին վերաբերող այլ հարակից թեմաներ, և ստացել են համապարփակ պատասխաններ:
Մարզպետի հետ քննարկել ենք նաև կնոջ առաջնորդության ու քաղաքական կյանքում ներգրավվածությունը:Մենք անում ենք առավելագույնը մեր սիրելի կանանց և աղջիկների համար:
*Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:
Comments are closed.