Կանանց իրավունքների տունն իրականացրել է կնոջ կյանքում ինքնագնահատականի կարևորությունն ու ինքնախնամքի դրսևորումները թեմայով դասընթաց
Կանանց իրավունքների տունն իրականացրել է կնոջ կյանքում ինքնագնահատականի կարևորությունն ու ինքնախնամքի դրսևորումները թեմայով դասընթաց: Մեր հոգեբանը ներկայացրել է ինքնախնամքի դրսևորումները, իսկ մասնակից կանայք սիրով կիսվել են իրենց ինքնախնամքի փորձով:
Ինքնագնահատականը ինքներս մեր մասին ունեցած կարծիքն է և սեփական անձը գնահատելու կարողությունը: Այն մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անձը գնահատում է սեփական կարողությունները և հմտությունները, ինչու չէ նաև թերությունները։
Ինքնագնահատականը մեր քննադատական վերաբերմունքն է մեր նկատմամբ, սեփական հնարավորությունների գիտակցումը, սեփական անձի առջև իրականանալի նպատակներ դնելու կարողությունը։
Comments are closed.