«Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի եռօրյա երիտասարդական ճամբարի վերջին օրն անցավ բովանդակալից քննարկումներով և ուսուցողական խաղերով հագեցած։
Հոգեբան Մարիաննա Փահլևանյանը խոսել է ինքնախնամքի, ինտեգրված անվտանգության և բարօրության մասին և վարել շա՜տ ակտիվ խմբային աշխատանքներ, որոնց արդյունքում կանայք և աղջիկները իրազեկվեցին սթրեսի, դեպրեսիայի, այրման, վախի, տագնապի, տրավմայի դրևորումների և ազդեցությունների մասին։
Ճամբարի մասնակիցները նաև հոգաբանական հատուկ տեխնիկաների միջոցով կարողացան ճանաչել, գնահատել սեփական անձը, կարողությունները և հմտությունները:
Մասնակիցները ճամբարի շնորհիվ ստացան դրական հույզեր, բարձր մոտիվացիա և օգտակար գիտելիքներ:
Եռօրյա ճամբարն արդյունավետ ֆասիլիտացրեց Եվա Թովմասյանը:
* Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:
Comments are closed.